Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ռեկտոր Կարեն Պետրոսյանն այսօր չի թույլատրել, որպեսզի «Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամները ԲՈՒՀ-ում իրազեկման ցույց իրականացնեն, պատճառաբանելով, թե խանգարում են դասերին: Նախաձեռնության անդամները ռեկտորին հարց ուղղեցին՝ 2018-ին, երբ ինքը մտնում ԲՈՒՀ-եր եւ դասադուլի, իշխանափոխության պայքարին միանալու կոչեր անում, չէ՞ր խանգարում:
Իրազեկման ցույցի մասնակիցները ԲՈՒՀ-ի տարածք մուտք գործեցին, բայց տեղադրված արգելանքը չբացվեց նրանց առջև։ Իրավիճակը ժամանակ առ ժամանակ լարվում էր: Կարեն Պետրոսյանը ոստիկաններին միջամտելու կոչ արեց: Մի պահ նույնիսկ քաշքշոց տեղի ունեցավ: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենց ցույցը խաղաղ է, իրենք կոնֆլիկտների մեջ չեն մտնելու եւ հեռացան՝ իրազեկման ակցիան այլ վայրում շարունակելու: Կրքերը, սակայն, դեռ երկար չէին հանդարտվում, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ լեզվակռիվներ եղան:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը, հիշեցնենք, միացել է Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած պայքարին:
Վիճաբանություն եղավ նաեւ Ճարտարագիտական համալսարանում, քանի որ բուհի փոխտնօրենը արգելեց ցուցարարներին ներս մտնել՝ ասելով որ քննություններ են։ Տեւական վիճաբանությունից հետո ցույցի մասնակիցները մուտք գործեցին ԲՈՒՀ-ի տարածք, շրջեցին միջանցքներով, լսարաններով եւ ուսանողներին կոչ արեցին՝ դուրս գալ հանուն հայրենիքի ու միանալ սրբազան պայքարին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ցուցարարներն անարգելք մուտք գործեցին միայն Արվեստների ակադեմիա:
Մանրամասները՝ տեսանյութում
ՇՊՀ-ում, ռեկտորը թույլատրեց ԲՈՒՀ-ի մուտքի մոտ իրազեկում անել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ