Ա1+. Արման Ավանեսյանը շուրջ 20 տարի նախնական զինվորական պատրաստություն առարկան դասավանդում էր նախ Ուղտասարի, ապա Խնապատի միջնակարգ դպրոցներում։
Խնապատում դպրոցի հարակից տարածքում նույնիսկ աշակերտների հետ միասին խրամատներ են փորել, որպեսզի աշակերտները տեսականորեն հաղորդակից լինեն հայրենապաշտպանության գործին։ Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, ճանաչվել տարվա լավագույն զինղեկ։
Արցախից սեպտեմբերի 27-ին են բռնի տեղահանվել։ Նոր միջավայր, նոր շրջապատ, որտեղ ամեն ինչ զրոյից պետք էր սկսել։
«Արցախում նաև տնտեսություն էինք վարում, սննդի մեծ մասը տնից էր գոյանում։ Բանջարանոց, այգի ունեի, որտեղ սիրով էի աշխատում»: Նա ասում է՝ խոսել Արցախի մասին, բարձրաձայնել, որ Արցախը կա ու կլինի՝ իր կյանքի նպատակն է դպրոցում և հանդիսավարական ծառայություններ մատուցելու ժամանակ։ Նաև՝ Արցախի խորհրդանիշ Պապիկ-տատիկի և Արցախը խորհրդանշող այլ պատկերներով վերնաշապիկներ է արտադրում։ Նպատակը՝ Արցախի թեման արդիական, հայրենիք հետ վերադարձի պահանջատիրությունը մշտարթուն պահելն է։
«Եթե ունենանք հզոր Հայաստան, կկարողանանք հետ բերել Արցախը։ Այս մտքերով եմ առաջնորդվում և անում ինձանից կախված ամեն բան»,- ասում է նա։
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: