Sputnik Արմենիա. ՌԴ ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է, որ որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գծում ՌԴ սահմանապահների դուրսբերման մասին:
«Հայկական կողմը դիմել է ժամանակավոր օպերատիվ խմբերը սահմանազատման գծից և իրավաբանորեն որևէ կերպ չորոշված հատվածներից դուրս բերելու խնդրանքով։ Նման որոշում է կայացվել», – ասել է Բորտնիկովը Դաշնության խորհրդի նիստում, որտեղ քննարկվում է նրա թեկնածությունը ԱԴԾ ղեկավարի պաշտոնում։