Ermenihaber. Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին անդրադարձել է օրերս կայացած «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին:
Բահչելին խոստ քննադատական խոսքեր է հնչեցրել մրցույթում հաղթած Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոի և Արևմուտքի արժեքների հասցեին:
«Նա դարձել է զգուշացումն այն բանի, որ կանանց և տղամարդկանց միջև 3-րդ տեսակ է ի հայտ եկել: Առաջին տեղը գրաված տղամարդ արտիստի փետրավոր բաճկոնով, շպարով լի և վարդագույն ատլասե կիսաշրջազգեստով մրցույթին ելույթ ունենալը ապացույցն է ամոթալի դեգեներացայի:
Եթե սրան ասում են արդիականություն, մենք էլ ասում ենք՝ թող որ խորտակվի այդպիսի արդիականության ընկալումը»,-կոպտել է թուրք քաղաքական գործիչը: