Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժովի և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների միջև 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների իրականացման վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգի ամրապնդման գլխում ամրագրված գործողությունների կատարման ընթացքին և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ուղիներին։
Մասնավորապես, քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման մասին» նոր օրենքին, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության կառուցակարգերին, կանխարգելման ոլորտում թվային գործիքների ներդրմանը, բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտին, էթիկայի հանձնաժողովների, կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը վերաբերող գործողությունները։
Քննարկման արդյունքում՝ նախանշվել են համագործակցության ուղիները դոնոր կազմակերպությունների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ շարունակել աշխատանքային քննարկումները, այնուհետև արդյունքները ներկայացնել Հակակոռուպցիոն աշխատանքային խմբին։
Կարդացեք նաև
Քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի, ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL), Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ