Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք դիվանագետի պահվածքը վերածվել է սկանդալի

Մայիս 14,2024 17:22

Ermenihaber. Վերջին օրերին թուրք հանրության շրջանում Լիոնում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչի պահվածքի վերաբերյալ սկանդալ է հասունանում, որն ուղեկցվում է տարբեր սոցհարթակներում օգտատերերի բուռն քննարկումներով:

Մասնավորապես մայիսի 7-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ջեմիլ Չաղդաշ Յըլդըրըմը հանդիպել է Լիոնի պատրիարքի հետ։ Հանդիպման հրապարակված լուսանկարում Յըլդըրըմն աչքի է ընկել ձեռքի տարօրինակ ժեստով:

Հանրության շրջանում քննարկումներ էին ծավալվել այն մասին, թե ի վերջո ի՞նչ է նշանակում այդ ժեստը քաղաքական առումով կամ թեկուզ այլ: Դեպքի քննարկումներին ներգրավվել էին նաև քաղաքագետներ:

Արդյունքում պարզ էր դարձել, որ տեղի ունեցածը ոչ մի ուղերձ, և առավել ևս քաղաքական ուղերձ, չի պարունակում և դա դիվանագետին ոչ հարիր պահվածք է:

Լուսանկարում տեղ գտած ժեստի պատճառով, որտեղ թուրք դիվանագետը դեպի ներքև է պարզել իր ցուցամատը, ավելի ուշ գրառումը հեռացվում է դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական էջից, սակայն այդ քայլով չի հաջողվում կանխել լուսանկարի տարածումը:

Ermenihaber.am-ը փորձել է պարզել, թե ինչպիսին էին արձագանքները Թուրքիայի հանրության շրջանում: Ահա դրանցից մի քանիսը։

Facebook-ի թուրք օգտատերերը հիմնականում գրել են.

«Նկարում է թաքնված այն բանի պատճառը, թե ինչու մենք շենգեն չենք կարողանում ստանալ»։

«Դիվանագետ Ջեմիլ Յըլդըրըմը Լիոնի պատրիարքարան կատարած այցի ընթացքում ցույց է տվել իր ցուցամատն ու մեկ քայլ շուտ լուսանկար հրապարակել»։

«Մեր արտաքին գործերի նախարարությունը միշտ արժանի դիվանագետներ էր նշանակում: Լիոնի մեր հյուպատոսի պահվածքն ընդհանրապես աններելի է»։

Թեմային արձագանքել է նույնիսկ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգա,վոր Օրհան Միրօղլուն:

Նա X-ում (նախկին Twitter) կատարած գրառմամբ դիվանագետի քայլը որակել է «աչքի ընկնելու փորձ»։

«Անթույլատելի է։ Եթե այս հոգեկան վիճակը վերածվի ինչ-որ երկրի ազգային հոգեվիճակի, ապա խաղաղությունն աշխարհի հետ ինչպե՞ս պիտի կարողանա գոյակցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031