Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը սկսված է

Մայիս 14,2024 17:05

2024 թ. մայիսի 14, Երեւան. 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլն սկսված է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս համաշխարհային մրցանակը բացահայտում է եւ աջակցում մերօրյա հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություններ են իրականացնում այն համայնքներում, որտեղ ամենաշատը կա դրա կարիքը:

«Ինձ մեծ ուրախություն է պատճառում առաջադրումների նոր փուլի մեկնարկը»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: «Ընտրող հանձնաժողովի պատվարժան անդամներն ու ես անհամբեր սպասում ենք նոր եւ ոգեշնչող թեկնածուների առաջադրմանը եւ նրանց ազդեցիկ պատմություններին: Ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ առաջադրում են համայնքներում աշխատող հարյուրավոր ակտիվիստների, որոնց արժանի են համարում այս մարդասիրական մրցանակին, իսկ մեզ համար պատիվ է, որ կարող ենք լույս սփռել նրանց ակնառու աշխատանքի վրա»:

Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որից հետո ստուգվում է նրանց համապատասխանությունն առաջադրման չափանիշներին: Նախնական գնահատումից հետո «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհուրդը կազմում է թեկնածուների կարճ ցուցակ: Ավելի ուշ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրում է «Ավրորայի» հերոսներին, ապա՝ մրցանակի դափնեկրին, որի անունը հայտարարվում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ:

2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր ճանաչվեց Մուկվեգեն՝ կանանց պաշտպանելու եւ սեռական բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար գործադրած խիզախ ջանքերի համար: Այսպիսով, նա ստացավ նվիրատվության շղթան շարունակելու եզակի հնարավորություն՝  1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակն ուղղելով համայնքային ակտիվիստների աջակցությանը, որոնք օգնում են կարիքավոր մարդկանց:

Ստեղծվելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում: Այն արդեն օգնության ձեռք է մեկնել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող ավելի քան 3.2 միլիոն մարդու:

Ստեղծվելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: «Ավրորան» էապես բարեփոխել է խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ բացահայտելով եւ աջակցելով մարդասեր հերոսներին ու նրանց խիզախ գործունեությունը: «Ավրորան» արդեն նախաձեռնել է եւ աջակցել ավելի քան 427 նախագծի 56 երկրում եւ տարածքում՝ զգալի ազդեցություն գործելով խիստ կարիքի մեջ գտնվող մոտավորապես 3.2 մլն մարդու կյանքի վրա:  Ավելին իմանալու համար այցելեք www.AuroraPrize.com:

Լուսանկարում՝ Մարգարիտ Բարանկիցեն դպրոցականների հետ Կիգալիում: Հեղինակ՝ Թինա Հիլիեր

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031