Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿԱԳ ոլորտում ՀՀ օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

Մայիս 14,2024 17:01

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Բանգկոկում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային տասնամյակի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի (CRVS) տարածաշրջանային ղեկավար խմբի 10-րդ հանդիպմանը:

Մարինե Յայլախանյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում 2015-2024թթ. ընթացքում Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումները և գրանցած հաջողությունները:

Գործակալության պետն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության որդեգրած թվային ծառայությունների ընդլայնման քաղաքականությանը, պատրաստակամություն է հայտնել գործընկերների հետ կիսվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում գրանցած Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող լավագույն փորձով և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի շրջանակներում Հայաստանի գրանցած հաջողություններով:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031