«Իմ խորին համոզմամբ՝ Բագրատ սրբազանն եկեղեցու արդար, ազնիվ սպասավոր է։ Հիմա ոչ ոք չի կարող ասել, որ ես քոչարյանական եմ, էս եմ, էն եմ։ Վստահաբար, Հայ Առաքելական եկեղեցին, որպես ինստիտուտ, սկսել է գործել միմիայն պետականության, հայ ժողովրդի շահերից ելնելով»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հասցեին հնչեցրած ՔՊ-ականների քննադատություններին։
Թորոսյանն ասաց, որ ՔՊ-ն քննադատում է, թե շարժումը խաբում է, հստակություն չի մտցնում, խոստումներ է տալիս․ «Արդյոք դուք եք, որ պետք է խոսեք հետեւողականությունից, չխաբելուց։ Վեց տարվա ընթացքում քանի՞ անգամ են՝ ՔՊ ղեկավարությունը, երկրի ղեկավարությունը, տարբեր էշելոնի պաշտոնյաներ խաբել ժողովրդին։ Մայիսի 9-ի հանրահավաքը ձեր դեմ էր, դուք փողոցը կորցրել եք, դուք գեներացրել եք զանգվածային, բազմահազարանոց, օբյեկտիվ դժգոհություն։ Երբ 2021-ին ասում էիք՝ ապագա կա, չասացիք՝ այդ ի՞նչ ապագա է։ Միայն մանիպուլացվել է։ Նույնիսկ փորձ չի արվել նախընտրական ծրագրային խոստումները կատարել»։
Թորոսյանի խոսքով՝ Տիգրան Ավինյանը, երբ նկարվում է Ծիծեռնակաբերդում ու հետեւում Արարատն է, գոնե չի վախենում, չի ասում ռակուրսն այնպես լինի, որ Արարատը չերեւա․ «Արարատ սարը, ոչ թե՝ Միրզոյանը»։
Ավագանու անդամի ներկայացմամբ՝ հենց մեկը ձայն է բարձրացնում, Բագրատ սրբազանը կլինի, թե՝ Հայկ Մարությանը, ասում եք՝ ռուսի շպիոն է․ «Եղբայր, էդ ռուսի շպիոն են այդ բոլո՞րը, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպեց։ Այդ ինչի՞ մասին է խոսում Պեսկովը, որ ասում է՝ ՀՀ խնդրանքով այն տեղակայված պուճուրիկ միավորումները, որ կան, տեղավորվեցին Հայաստան- Թուրքիա- Իրան սահմանին»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ