Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանին եւ Նիկոլ Փաշինյանին 4-8 տարի ազատազրկում է սպառնում Տավուշում անօրինական սահմանազատման համար. Ավետիք Չալաբյան

Մայիս 14,2024 16:18

«ՀՀ սահմանը, մեր օրենսդրությամբ, կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա: Իսկ միջազգային պայմանագիրը, որը պետք է կնքվի, նախ պետք է ՍԴ-ի կողմից վավերացվի, ապա հաստատվի ԱԺ-ում: Նաեւ, սահմանադրության 205 հոդվածի պահանջով, ՀՀ տարածքին վերաբերվող պայմանագրերը պետք է ընդունվեն հանրաքվեի միջոցով»,- այսօր դատախազության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամներ Ավետիք Չալաբյանի եւ Մենուա Սողոմոնյանի անունից այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: Ավետիք Չալաբյանի պնդմամբ, այն հանձնաժողովը, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ որը զբաղված է Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացով, անօրինական գործունեություն է իրականացնում: Բացի այդ, ըստ նրա, որեւէ սահմանազատում-սահմանագծում էլ չկա, պարզապես զիջում է տեղի ունենում, որը քողարկվում է սահմանազատման գործընթացով:

Հիշեցնենք, որոշ ժամանակ առաջ, ոստիկանության զորքերի կողմից Կիրանց գյուղի փաստացի գրավման հետ կապված, նախաձեռնության անդամները հաղորդում էին ներկայացրել դատախազություն՝ ոստիկանության ապօրինությունների դեմ: Դեռ այն ժամանակ հայտարարվեց, որ Տավուշում սահմանազատման-սահմանագծման ողջ գործընթացն է օրենքից դուրս, ուստի, առաջիկայում հաղորդում են ներկայացնում ողջ գործընթացի վերաբերյալ:

Հաղորդումը ներկայացված է ՀՀ ՔՕ-ի 441 հոդվածի հիմքով՝ իրավասությունների վերազանցում եւ ենթադրում է 4-8 տարի ազատազրկում, քանի որ տեղի է ունեցել համաձայնեցված՝ խմբի միջոցով: Հաղորդումը նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ է, քանի որ Մհեր Գրիգորյանը գործում է նրա հետ փոխհամաձայնեցված:

Նախաձեռնության անդամները վստահեցնում են՝ հետամուտ են լինելու, որպեսզի քրեական գործ հարուցվի:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031