Regionmonitor. Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը՝ ավերելով եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ:
«Karabakh Records» տելեգրամյան ալիքն ահազանգում է, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Ասկերան շրջանի Խնձրիստան գյուղում գտնվող արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, իսկ ավելի վաղ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին: