Քաղաքացիները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ իրենց աջակցությունը հայտնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Այսօր առավոտվանից հանրապետության ամբողջ տարածքում անհնազանդության գործողությունները շարունակվել են։ Երեւանում եւ մարզերում մարդիկ ճանապարհներ են փակել՝ աջակցություն հայտնելով շարժմանը։ Կարմիր բերետավորները բերման են ենթարկել մի քանի տասնյակ անձանց։
Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը քիչ առաջ ոստիկանության պաշտոնյայից հետաքրքրվեց՝ «տղաներին ազատ են արձակե՞լ»։ Ոստիկանը դրական պատասխան տվեց։
Այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանը կամփոփի օրը։