Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր քաղաքական գործիչ Վազգեն Գալստանյանի անհաջողությունների ֆոնին, ընդդիմության գործընկեր խմբակցությունը փորձեց այդ ամենն այստեղ բեմադրել»․ Արմեն Փամբուխչյան

Մայիս 14,2024 14:45

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ՔՊ-ական փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ասաց՝ ձեր վարքագծով ոչ ոք չի միանալու ձեզ, դուք ՀՀ քաղաքացիներին էթնիկ զտման եք ենթարկում:

«Հասկանում եմ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վազգեն Գալստանյանի անհաջողությունների ֆոնին, քանի որ կար նաեւ այլ հարթակ Հանրապետության հրապարակում, մեր ընդդիմությունը չի կարողանում իր ասելիքները տեղ հասցնել, իրենց գործընկեր խմբակցությունը փորձեց այդ ամենն այստեղ բեմադրել, եւ օգտվելով այս հարթակից՝ ասել այն, ինչ ասում է վերջին չորս-հինգ տարիներին»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության այսօրվա հայտարարությանը, որը վերաբերում է Տավուշում սահմանագծմանը։

Փոխքաղաքապետը շարունակելով իր ելույթն, ասաց․«Իհարկե, հասկանալի է ընդդիմադիր գործիչների վարքագիծը՝ երբ մարդ հաջողություն չի ունենում, անընդհատ փորձում է ամեն ինչ օգտագործել, որպեսզի փորձեն ինչ որ չափով ուշադրություն գեներացնեն իրենց վրա։ Բայց դա չի հաջողվում, որովհետեւ այդ պայքարը, իրենց ասելիքն ամբողջությամբ հիմնված է կեղծիքի վրա։ Իրենք ընդամենը փողոցներում ման են գալիս, անգամ սրճարաններում մոտենում են եւ սկսում են մատ թափ տալ, թե ինչու ոչ ոք չի միանում իրենց։ Ձեր վարքագծով ոչ ոք չի միանալու ձեզ։ Պայքարին միանում են այն դեպքում, երբ մարդը հասկանում է խնդրի բովանդակությունը, ինչի մասին է պայքարը եւ հավատում է պայքարի ղեկավարությանը՝ հարթակին կանգնած մարդկանցից սկսած։ Բայց դուք հարթակից էթնիկ զտման եք ենթարկում ՀՀ քաղաքացիներին եւ հեռու չի այն օրը, երբ փորձեք ասել, որ հայ լինելու համար Հայկ Նահապետից տեղեկանք բերեք, 26-րդ ձեւ ներկայացրեք, որ դուք սերում եք Հայկ Նահապետից։ Սա էթնիկ զտման դասական դրսեւորում է եւ դա հնչել է ձեր հարթակից։ Այդ հարթակին ոչ ոք չի հավատալու, որովհետեւ ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, որտեղ բոլոր քաղաքացիներն՝ անկախ ազգությունից, ունեն հավասար իրավունքներ»։

Փամբուխչյանը «Մայր Հայաստան» խմբակցությանը դիմելով՝ ասաց․ «Լավ է, որ այս առիթը կար, եկաք դեմոնստրացիա (խմբակցության անդամները մոտեցել էին ամբիոնին «Դեմ ենք միակողմանի զիջումներին» պաստառներով) արեցիք, ձեր ղեկավարության մոտ պլյուս կդնեք, քաղաքացիների մոտ եւս մեկ մինուս ունեցաք»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031