Լրահոս
Օրվա լրահոսը

Այս բռնաճնշումները, ըստ Նիկոլ Փաշինյանի իրեն պահելու են աթոռին, բայց ես վստահ եմ, որ այս բռնաճնշումների հավիտենականություն լինել չի կարող, ու մեր քաղաքացիներն ավելի սուր են զգում Նիկոլի գնալու անհրաժեշտությունը. Աննա Մկրտչյան

Մայիս 14,2024 14:02

«2018-ին այս թավշյան եւ ոչ բռնին միայն այդ օրվա իշխանությունների շնորհիվ էր եւ ոչ ամենեւին Նիկոլ Փաշինյանի սադրանքների ու հրահրումների կամ քաղաքացիական պատերազմի, որին նախապատրաստում էր մեր հասարակությանը: Այսօրվա շարժման նկատմամբ ոստիկանական հակաօրինական գործողությունները խոսում են մի բանի մասին, որ հրահանգը շատ հստակ է՝ պետք է պահպանել Նիկոլի աթոռը, ոչ թե ՀՀ-ում օրենքը: Խիստ արհամարհական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ, վատ վերաբերմունք, հայհոյանք, այս ամենը նպատակ ունի մեկ բան անելու, որ ՀՀ քաղաքացիներն իրենց պետության համար դուրս չգան փողոց, որովհետեւ Փաշինյանի իշխանությանը վտանգ է ներկայացնում, ՀՀ ծախման ու հանձնման գործընթացի համար դա կասեցման գործընթաց կարող է լինել, իսկ Նիկոլի վռնդման դեպքում այդ գործընթացը կկանգնի եւ ՀՀ պետքականության վերականգնում կլինի»,- անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Ըստ նրա՝ հիմա նույնիսկ լրագրողները պաշտպանված չեն. «Շատ միամիտ կարմիր բերետավորը հրում է օպերատորին, շատ միամիտ մեքենայով հարվածում են լրագրողին, շատ միամիտ բռնի ուժ են կիրառում, որ լրագրողը ուշաթափվում է»:

Անդրադառնալով ոստիկանական բարեփոխումներին, որոնց մասին իշխանությունները պարբերաբար խոսում են, պատգամավորը նկատեց, որ այդ բարեփոխումը վերաբերում է ՀՀ քաղաքացու համար զրո իրավունք եւ պաշտպանվածություն, բայց եթե հանկարծ մի ադրբեջանցի մի տեղ հայտնվի, ժամերով իրավապահները կարդարացնեն:

Պատգամավորը նկատեց նաեւ, որ օրեր առաջ Սրբազանի առաջնորդած շարժման ժամանակ, երբ կամազի վարորդը մեքենան վարել էր Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների ուղղությամբ, նրան նույնպես արգելանքի տակ չեն վերցրել, որովհետեւ մեքենան վարել էր Նիկոլ Փաշինյանից բողոքող քաղաքացիների ուղղությամբ. «Իսկ այն քաղաքացիները, որոնք նույնիսկ թարս կշնչեն ՔՊ-ականների կողմը, ամենախիստ հանցագործությունների բաժիններում գործ կքննվի իրենց նկատմամբ, այս իրականությունում ենք ապրում: Այս բռնաճնշումները, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պահելու են աթոռին, բայց ես վստահ եմ, որ այս բռնաճնշումների հավիտենականություն լինել չի կարող ու մեր քաղաքացիներն ավելի սուր են զգում Նիկոլի գնալու անհրաժեշտությունը »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031