Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե օրինականության մասին ենք խոսում, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի»․ Բագրատ սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին

Մայիս 14,2024 13:13

Իմպիչմենթ նախաձեռնելու գործընթացը կա, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Գործընթացը կա, ընթանում է, մենք հանդիպում ենք քաղաքական դաշտի տարբեր ուժերի հետ, այս ընթացքում որոշների հետ հանդիպել ենք, որոշների հետ բաց, որոշների հետ՝ խորհրդապահական»,- ասաց նա։

Բագրատ սրբազանը հավելեց, որ ճանապարհը գծել են, գնում են առաջ, կանխատեսում չի ուզում անել։ «Մենք բոլոր քայլերը արել ենք եւ շարունակելու ենք անել, Իշխան Զաքարյանի պահով էլ ես հրապարակային, ամբողջ աշխարհին ի լուր հայտարարել եմ։ Դրանից ավելի էլ ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ, մնացածը պետք է հարցնեք Իշխան Զաքարյանին, ԱԺ խմբակցությունների անդամներին»:

Հարցին, թե իր կարծիքով 36 ստորագրությունը կապահովվի՞, որ հարցը գոնե մտնի ԱԺ օրակարգ, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Ես գիտեմ, որ հոգեւորական եմ, բայց դեռ մարգարե չեմ դարձել, որ իմանամ՝ ինչ կլինի։ Քայլերը գծված են, օրակարգը սահմանված է։ Մենք այդ օրակարգով ու քայլաշարով գնում ենք առաջ»։

Հարցին, թե հնարավո՞ր է ինքը հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Կանադայի քաղաքացիությունը ինձ համար սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ է եւ վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ։ Այդ անձնագիրն ինձ տրվել է ոչ թե ծառայության դիմաց, այլ այնտեղ լինելու՝ որպես հոգեւոր առաջնորդ՝ պահանջված բոլոր օրինական ճանապարհներով։ Մեր երկրի պես, չակերտավոր ասած, ախպերությամբ չի տրվում ոչ մի բան։

Ամեն վայրկյան այն, ինչ անհրաժեշտ է եւ կծառայի իմ սեփական երկրին՝ ՀՀ-ին, Արցախի Հանրապետությանը, այդ նպատակին, ես ոչ միայն հրաժարվելու եմ պատրաստ, այլ նաեւ ինքնս ինձ հանձնելու այն, ինչ այսօր անում եմ փողոցում։ Չլսված կամ չտեսնված է ձեզ համար, որ եպիսկոպոսը կամ արքեպիսկոպոսը կարող է դուրս գալ փողոց, դա արդեն բավարար կլինի։

Եթե օրինականության մասին ենք խոսում, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի եւ առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել է ՀՀ վարչապետ։ Մեր գյուղապետերին գործից հանել են՝ զուտ բարձրագույն կրթություն չունենալու համար։ Հետեւաբար, ճգնաժամային այսպիսի ծանր վիճակում եւ պահանջված փոփոխությունների վիճակում տիրոջ կամքն է, եթե ամեն ինչ գնա իր ուզելու ճանապարհով, այդպես էլ լինելու է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031