«Թեև շատ մոտ ենք սահմանին, սակայն այդ իրականությունը չի ազդում իմ առօրյայի վրա, նույն հաճախականությամբ արթնանում եմ, գնում եմ աշխատանքի, զբաղվում առօրյա գործերով»-, նշում է սահմանամերձ Կապանի բնակիչ Ռոզա Ամիրջանյանը։ Ռոզայի խոսքով, Կապանին մոտ հակառակորդի դիրքի տեղակայումը միշտ էլ անվտանգության հետ կապված խնդիրներ է առաջացրել:
Սակայն, այս ամենի հետ մեկտեղ` սահմանի առկայությունը մինչ օրս չի ազդել համայնքում ենթակառուցվածքների զարգացման վրա, հակառակը՝ ամեն ինչ գնում է դեպի լավը։ Քաղաքը շարունակում է զարգացման և գնալով ավելի է գեղեցկանում։
Մինչև սահմանամերձ և սահմանամերձ լինելու միակ փոփոխությունը, կայանում է նրանում, որ թշնամին մի փոքր ավելի մոտ է քաղաքին։
«Հպարտ եմ, որ սյունեցի եմ ու ապրում եմ Կապան քաղաքում: Քաղաքիս հետ կապված ունեմ բազում նպատակներ ու մտահաղացումները, որոնք հուսով եմ շուտով կիրականացնեմ:
Կարդացեք նաև
Չնայած նրան, որ սահմանամերձ քաղաքում եմ ապրում բոլորին կարող է թվալ, թե բախվում ենք տարատեսակ խնդիրների, սակայն, ուզում եմ կոտրել բոլոր այդ կարծրատիպերը, որովհետև այսօր ամբողջ Հայաստանն է գտնվում սահմանամերձ գոտում: Եվ բոլորիս պարտքն է առանց վարանելու՝ գեղեցկացնել, զարգացնել, լուսավորել, գունավորել, ապրեցնել, ծաղկեցնել մեր քաղաքը, պետությունը հանում մեր վաղվա օրվա…»:
Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ