«Ազատություն». Վաշինգտոնը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին։
Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է Պատելից, թե Վաշինգտոնը շփումներ ունեցե՞լ է կողմերի հետ Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո և առհասարակ ԱՄՆ-ն այսօր ինչպիսի՞ շփումներ ունի Երևանի և Բաքվի հետ խաղաղության բանակցությունների շրջանակներում։
Պատելը նշել է՝ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է՝ շեշտելով՝ պետքարտուղարն ու մյուսները խորապես ներգրավված են այս հարցում։
«Ես կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ նորություններ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին», – եզրափակել է Պատելը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: