Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մարդ ափռ-ցփռ խոսում է այս երկրում ու պատասխան չի տալիս». Բագրատ սրբազան

Մայիս 14,2024 12:03

2018-ին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ԵՊՀ-ն պետք է կուսակցական բջիջներից ազատել. Այսօր ԵՊՀ-ի դիմաց լրագրողների այս հարցին ի պատասխան՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազաննն արձագանքեց. «Սո՛ւտ»:

Հարցին՝ հիմա ԵՊՀ խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանն է, ԵՊՀ-ի ճակատագիրն ի՞նչ պետք է լինի սրբազանը պատասխանեց. «Լուսավոր»:

Խոսելով իշխանական քննադատությունների մասին, որ վճարելով են մարդկանց բերում, այս շարժմանը հովանավորում են եւ այլն՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Քոչարյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ, Տեր-Պետրոսյանն էլ, Փաշինյանն էլ, ԱԱԾ կա՞: Դա քարոզչական դաշտում է: Հովիկ Աղազարյան կա պատգամավոր՝ կարտոֆիլի գործով, ասում է՝ 70%-ը էս ժողովրդի գնված է: Հիմա ե՞ս պիտի գնամ հակափաստարկ տամ, ասել է՝ կան համապատասխան կառույցներ, թող դատապարտեն, եթե սխալ է ասել: Ամեն մարդ ափռ-ցփռ խոսում է այս երկրում ու պատասխան չի տալիս»:

Ներկայացնում ենք մի հատված ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ Թերթ.ամ-ին տված հարցազրույցից:

«-Դուք հիմա մեղադրում եք առնվազն 30 հազար մարդու գումար վերցնելու մե՞ջ։

-Բոլորին չէ, ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր այս ամենն անում են իրենց սկզբունքներից ելնելով, բայց մեծ մասն, այո, փողով են։ Այն ժամանակ ինձ զանգում, ասում էին՝ ուզում ենք մարզից գալ Երևան հանրահավաքի, փող չունենք, ավտոբուսի փողը կտա՞ք, մենք ասում էինք մենք փող տվող չենք, ասում էինք՝ ուզում եք եկեք, չեք ուզում, մի եկեք ու մարդիկ գալիս էին։ Հիմա ինչո՞ւ պետք է առավոտը 8-ին ելնի գնա փողոց փակի, հո խելագար չի՞ այդ մարդը, եթե փող չեն տվել, որպես ի՞նչ գնա փակի։

-Պարոն Աղազարյան, 134 հոգու բերման են ենթարկել, տեղյա՞կ եք, մի մասին էլ, բնականաբար չեն կարողացել։

-Տեղյակ չեմ, որտեղի՞ց պետք է տեղյակ լինեմ։

-Դուք ապացույցներ ունե՞ք, որ, օրինակ, այդ 134 հոգուն, որ բերման են ենթարկել, փող են տվել։

-Ովքեր փախել են, բերման չեն ենթարկվել, իրենց էլ փող են տվել։ Իմ քաղաքական գնահատականն է, որ հանրահավաքի մասնակիցների 70 տոկոսը փողով է։

-Ինչո՞ւ հաղորդում չեք տալիս հանցագործության մասին։

-Դա իմ քաղաքական գնահատականն է։ Ես կարող եմ Բագրատ Սրբազանի դիմաց կանգնեմ, նայեմ իր գեղեցիկ աչքերին ու ասեմ՝ Բագրատ Սրբազա՛ն, եթե այստեղ հավաքվածների 70 տոկոսը փողով չէ, թող քո բոլոր Սրբազաննների, «Հռոմի-մռոմի, կաթոլիկ-մաթոլիկ», սաղի անեծքը թող թափվի իմ ու իմ ընտանիքի գլխին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    նիկոլի տարեց ուսապարկի մառազմատիկ դատողությունները շատ նման են ծերունական դեմենցիայի ախտանշաններին։ Նա “հնարամտորեն” գլուխը սափրել է ու վստահ աղաղակում է – անեծքները թող թափվեն իմ գլխին, եթե սուտ եմ ասում։ Հավանաբար հույս ունի, որ անեծքները փայլուն մակերևույթից ցած կթափվեն։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031