ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի կողմից Փաշինյանին ցուցաբերվող տեղեկատվական աջակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ «ITV» հեռուստաընկերության եթերում խոսում են Ալիևի կարկառուն երկու քարոզիչները՝ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ու նախկին ԱԳՆ նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։ Երկուսն էլ իրենց աջակցությունն են հայտնում Փաշինյանին՝ նշելով, որ նրա կառավարմանը ոչինչ չի սպառնում, նա գնում է ճիշտ ճանապարհով, ժողովրդի տնտեսական վիճակը լավ է, բողոքելու իմաստ չկա։ Մուսաբեկովն անգամ ասում է, որ Փաշինյանը շատ լավ լուծում է փախստականների խնդիրները։ Պատկերացնո՞ւմ եք, Արցախում բռնի տեղահանում իրականացրած կողմը գոհ է, թե ինչպես է Փաշինյանը լուծում Արցախի հայերի խնդիրները։ Սա աննախադեպ անհեթեթ իրավիճակ է։
Զուլֆուգարովն էլ շեշտում է, որ ՌԴ-ին հարմար է Փաշինյանը մնալն իշխանության, ուստի նրա դեմ այս ակցիաներն օգուտ չեն տա։
Ինչ խոսք, ժամանակին հայ ժողովրդի մեծ սերը վայելող ու այդ ժողովրդի բոլոր հույսերն ու ակնկալիքները հօդս ցնդեցնող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան այս ընթացքում և այդ հենարանը Բաքուն է…