Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հատուկ ջանքեր է գործադրում այն ուղղությամբ, որ թշնամական երկրների թեզերն ու հավակնություններն ընդունելի դառնան մեր հասարակության համար. «Փաստ»

Մայիս 14,2024 11:20

Այն, որ Հայաստանն այսօր գտնվում է շատ բարդ իրավիճակում, նույնիսկ չի քննարկվում։ Այսօր ուղղակի դրված է մեր պետականության լինել-չլինելու հարցը, ինչի մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկում, բայց ՀՀ այս պահի իշխանությունների անհոգությանը չափ ու սահման չկա։ Նախ՝ յուրաքանչյուր առիթի արհեստականորեն ցույց են տալիս, թե մտահոգվելու առիթ չկա, ու ամեն ինչ իր հունով գնում է։ Այս շոուի շրջանակներում է Փաշինյանը հերթական անգամ այցելում դպրոցներ, ստուգում գնդակները, խաղային ցանցերը, իր բոյով չափում առաստաղի բարձրությունը, մի խոսքով՝ զբաղված է կամ ցույց է տալիս, թե զբաղված է մանր-մունր անլուրջ հարցերով։ Իսկ մինչ այդ էլ նախորդ այցելությունների ժամանակ նա ստուգում էր կախիչները, ցնցուղներն ու ծորակները: Բացի ցուցադրական շոուից, Փաշինյանի այսպիսի պահվածքն ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ։

Նա առաջին հերթին փորձում է ցույց տալ իր թիմին, որ, չնայած ահագնացող դժգոհություններին, տիրապետում է իրավիճակին ու անհանգստացած չէ, որ իր դիրքերը թուլացած չեն, և որ բոլորը կարող են հանգիստ վայելել իրենց պաշտոններն ու բարձր եկամուտները: Իսկ իրականում հենց այս ամենը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանն ուղղակի իշխանություն ու կառավարություն, որպես այդպիսին, չունի։ Փաշինյանն ու իր կուսակիցներն ուղղակի պարապուրդի են մատնված կամ էլ զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործառույթներից։ Ավելի ստույգ, զբաղված են բացառապես թշնամու պահանջները բավարարելով ու երկրի տարածքը կտոր-կտոր հանձնելով:

Փաշինյանը հատուկ ջանքեր է գործադրում այն ուղղությամբ, որ թշնամական երկրների թեզերն ու հավակնություններն ընդունելի դառնան մեր հասարակության համար։ Իսկ երբ գործը հասնում է պետության շահերի պաշտպանության նպատակով հանրային կոնսոլիդացիային, ապա նա ոչինչ չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Փաստացի Հայաստանում, դասական իմաստով, իշխանություն գոյություն չունի, քանի որ այն ոչ միայն սպառել է իրեն, այլ վերածվել է ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031