Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա զրպարտություն է, որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել». ԵՊՀ պրոռեկտորն իջավ՝ հանդիպելու Բագրատ սրբազանին ու հերքելու

Մայիս 14,2024 11:17

Այսօր, ինչպես եւ խոստացել էին երեկ, Բագրատ սրբազանը այցելել է ԵՊՀ:

«Եկել ենք ուսանողներին բարեւենք»,- ասաց սրբազանը՝ հիշեցնելով, որ ըստ հրապարակումների՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հավաքել է ռեկտորներին ու զգուշացրել է, որ դասադուլների չգնան: Նա ասել է՝ «պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը՝ պետք լինի, հազար ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»:

Հիմա սրբազանը եկել էր ԵՊՀ՝ ճշտելու՝ եղե՞լ է նման բան, թե՞ չէ:

Լրագրողները հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը մտավ՝ դուռ ջարդելով: Բագրատ սրբազանը պատասխանեց. «Այ էդ ժամանակ, որ դռները ջարդեց, այ էդ դռները ջարդելու խորհուրդն ունի մեր երկիրը: Մենք ինչի՞ պիտի դուռ ջարդենք, կարիք չկա»:

Հարցին՝ տեղեկություններ ձեզ հասե՞լ են, որ հիմա Փաշինյանը անվտանգության երաշխիքներ է փնտրում՝ սրբազանը պատասխանեց. «Չէ, մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողներն ենք: Իր տերերը ուրիշ տեղեր են երեւի»:

Դիմելով ուսանողներին՝ Բագրատ սրբազանն ասաց, ես չեմ հասկանում իրենք ինչպես են գնում տուն, ինչպես են իրար աչքերի մեջ նայում, մի պատառ ուտում»:

Դիմելով ուսանողներին՝ Բագրատ սրբազանն ասաց. «Այստեղ ԵՊՀ-ի մեր շատ սիրելի ուսանողներն են, դժբախտաբար, ես այստեղ չեմ դասավանդում, Կոնսերվատորիայում եմ դասավանդում: Երիտասարդնե՛ր, մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ սա ճշմարտությունն է, սա վերացական չէ, մեր բոլորիս կյանքն է: Երեկ Էլինա Ասրիյանը ասել է՝ ուսանողների կհեռացնենք, բացականեր նշանակեք: Ամենամեծ բացական նրանք են, ովքեր այդպես խոսում են: Ես անկեղծորեն չեմ հավատում, որ նա այդպիսի բան է ասել, հիմա անկեղծորեն հրավիրում եմ վար իջնել ներքեւ, ընդ որում՝ ռեկտորի ուղեկցությամբ, Հովհաննես Հովհաննիսյանի, որին շատ-շատ լավ եմ ճանաչում, հրավիրում եմ գան, ասեն, որ այդպիսի բան չի եղել: Եթե չեկան, ուրեմն եղել է»:

Էլինա Ասրիյանը եկավ եւ ասաց՝ դա զրպարտություն է, ես նման բան չեմ ասել:

Բագրատ սրբազանն արձագանքեց, որ մամուլում տեղեկություններ կան, եկել է ճշտելու, եթե նույնիսկ սխալ է, ներողություն է խնդրում:

Պրոռեկտորն ասաց. «Երեկ այն, ինչ ասվել է եկեղեցու բակում, ես շնորհակալ եմ, որ դուք ընդունում եք, որ կարող էիք սխալվել: Ես շատ ուրախացա, որ դուք այստեղ եք, հայտարարում եմ՝ երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ ուսանողների իրավունքը պաշտպանված է»:

Բագրատ սրբազանը հայտարարեց. «ԵՊՀ-ն քաջալերում է, որ ձեր ազգային, հայրենասիրական զգացումները որեւէ ձեւով կաշկանդում չունենան: Մենք շատ մեծ գնահատանքով ենք անդրադառնում»:

Ասրիյանն ասաց, որ ուսանողակենտրոնությունը նաեւ ենթադրում է, որ ուսանողները պետք է իրենց իրավունքը կարողանան իրացնել լսարանում. «Որեւէ մեկին լսարանից հանել չի կարելի, ով ուզում է լսել ձեզ, թող գա ձեր հետ, ով ուզում է մնալ լսարանում, պետք է մնա լսարանում»: Բագրատ սրբազանն էլ ասաց, որ որեւէ մեկին լսարանից չեն հանել. «Այն վերաբերմունքը, որ կա բուհական ղեկավարության կողմից, ես լավ գիտեմ դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031