Հայաստանի ղեկավարությունը ամեն տարի հատկապես ապրիլի 24-ին կոնկրետ ուղերձներ է հղում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիային ու միջազգային հանրությանը։ Բայց այս տարի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընդհանրապես տարբերվում էր նախկինում երբևէ հնչած հայտարարություններից։ Ինչպես նկատում են բազմաթիվ փորձագետներ, Փաշինյանի այս տարվա ուղերձն իր մեջ ժխտողական տարրեր էր պարունակում։ Ավելին, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ուղղակի քննադատեց Հայաստանի վարչապետին նրա ապրիլքսանչորսյան ուղերձի համար։ ԱՄՆ-ում գործող ոչ կառավարական կազմակերպության փորձագետների դիտարկմամբ, Հայաստանի ղեկավարը մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Նկատենք, որ սա աննախադեպ երևույթ է, քանի որ չի եղել որևէ դեպք, երբ Հայաստանի ղեկավարին մեղադրեն ցեղասպանության ժխտմանն աջակցելու մեջ։
Ընդ որում, Լեմկինի ինստիտուտում ոչ միայն տպավորություն ունեն, որ Փաշինյանի ուղերձը շեղվում է ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատության հիմնարար սկզբունքներից, այլև կատարված հանցագործության մեղավորությունը դնում է զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով: Ու սա՝ այն պարագայում, երբ Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին մի քանի տարի առաջ նշում էր, թե Փաշինյանին համարում է չեմպիոն՝ մարդու իրավունքների հարցում։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։