Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրող Նարե Գնունին հիվանդանոցում է, ռենտգեն են արել, դեղեր նշանակել

Մայիս 14,2024 10:26

Քիչ առաջ ոստիկանական մեքենան Հանրապետության հրապարակում՝ Աբովյան փողոցի սկզբնամասում հենց հետիոտնի անցումի վրա քշել է «MediaHub»-ի լրագրող Նարե Գնունու վրա:

Aravot.am-ը քիչ առաջ խոսեց Նարեի հետ: Նա «Նաիրի» հիվանդանոցում է, ռենտգեն են արել, բարեբախտաբար, կոտրվածք չի եղել, սուր ցավ է զգում, նշանակել են քսուքներ, դեղեր:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում անհնազանդության գործողություններ են ընթանում, կարմիր բերետավորները բերման են ենթարկել մի քանի տասնյակ ակտիվիստների:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031