«Սա նյարդերի պայքար է, մեր նյարդերը տեղի չեն տալու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Վաղ առավոտից Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում անհնազանդության գործողությունները սկսվել են: Գառնիկ Դանիելյանն ասաց. «Ասացին՝ մի օր կջարդվեն, երկու օր կջարդվեն, երրորդ օրը կջարդեն, էնպես չի, որ մարդկանց համբերությունը անսպառ է: Այս ապօրինություններին պիտի վերջ տրվի: Տարեցներին, երեխաներին, կանանց…. սրանք կարմիր գծեր ունե՞ն:
Լեմկինի ինստիտուտը տեսա՞ք ինչ ասաց՝ պետական իշխանության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող մարդը՝ այստեղ նստած Ալիեւի գանձը ցեղասպանություն է ժխտել:
Կարդացեք նաև
Սրանք, որ մայթերից, բանից տանում են, վախեցած են, ժողովուրդ ջան: Ալիեւի էս կամակատարները, մանաթով վարձատրվողները ո՞վ են, որ սրանցից վախենանք: Էս մարդկանց մոտ կա մի բան, տեսնում են՝ մարդիկ սակավ են, բռնություն են գործադրում, ամեն բռնություն իրենց պարգեւավճար է, գումարի համար են իրենց այսպես կտրտում: Գումարի համար մեռած են, հայրենիք են ծախում, իրենց ապրած կյանքը մի կոպեկի արժեք չունի: Մենք մինչեւ վերջ գնալու ենք, սա մեր հայրենիքի հարցն է»:
Նա ասաց, որ եթե իրենց նյարդերը տեղի տվեցին, մեր հայրենիքն ու գերեզմանները չեն լինելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ