Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խոստումներից եւ ոչ մեկը չի կատարվել․ ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին Հայաստանում չի ստեղծվել. «Ժողովուրդ»

Մայիս 14,2024 09:44

2018 թվականի ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե որեւէ քաղաքացի ՀՀ-ն լքեց եւ չվերադարձավ 24 ժամվա կամ մեկ շաբաթվա ընթացքում, համակարգը նրան ավտոմատ հանում է ընտրողների ցուցակից, հենց մտնում է երկիր, նորից ներառվում է ցուցակում: Պետք է ստեղծվի ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին, որի ղեկավարի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը կամ ընդդիմադիր խմբակցությունները` կոնսենսուսով»:

Իհարկե, այս խոստումներից եւ ոչ մեկը չի կատարվել․ ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ մարմին Հայաստանում չի ստեղծվել։ Ինչ վերաբերում է Հայաստանից մեկ օր անգամ բացակայողներին ընտրացուցակներից հեռացնելու խոստմանը, եւս չի կատարվում։ Ավելին, ընտրացուցակների վերաբերյալ փաստերն ու ահազանգերը բազմաթիվ են, որ դրանցում տեղ են գտնում մահացած, երկրից բացակայող անձինք եւ այսպես շարունակ: Կարճ ասած, Փաշինյանը խաբել է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031