Վաղ առավոտից Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում անհնազանդության գործողությունները սկսել են: Քաղաքացիները փակել են Աբովյան, Տերյան փողոցները, Թումանյան-Խանջյան խաչմերուկը:
Այս անգամ քաղաքացիները պարզապես դանդաղ քայլում էին փողոցում, կարմիր բերետավորները անմիջապես սկսեցին բիրտ ուժով բերման ենթարկելու գործողություններ:
Կարդացեք նաև
Քաշքշում էին նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանին, Մհեր Սահակյանին: Կանայք բարկացած բղավում էին՝ «մեր հարկերի հաշվին պահում ենք ոստիկաններին, լափում են մեր հարկերն ու մեր վրա հարձակվում»:
Այս պահին արդեն մոտ 2 տասնյակ քաղաքացիների բերման են ենթարկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ