Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Խաչիկ Ասրյանի, Հայաստանի հաջորդ վարչապետի չափանիշներին լիարժեքորեն համապատասխանում է գեներալ – մայոր Արշակ Կարապետյանը. «Փաստ»

Մայիս 14,2024 08:47

Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու պարագայում պետք է առաջարկել վարչապետի նոր թեկնածու: Երեկ այս թեմայով իր տեսակետն է հայտնել նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Հայաստանի Ազգային ժողովի երեք խմբակցություններին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի համար առաջարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի թեկնածությունը։

Ըստ Խաչիկ Ասրյանի, Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է օժտված լինի ազգային առաջնորդի հատկանիշներով, պետք է լինի՝ պետական կառավարման համակարգում ազնիվ ու անբասիր երկարամյա աշխատած – ծառայած և հատկապես՝ Հայրենիքի պաշտպանության գործում հստակ որոշումներ կայացրած ու այդ որոշումների համար ամբողջությամբ պատասխանատվություն կրած, թշնամու հետ բանակցություններում մեծ փորձ ունեցող, Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով բոլոր հարաբերությունները կատարյալ մակարդակի հասցնող, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ, բարոյական արժեքներով ապրող անձնավորություն։ Ըստ Խաչիկ Ասրյանի, վերոնշյալ չափանիշներին լիարժեքորեն համապատասխանում է գեներալ – մայոր Արշակ Կարապետյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031