Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է, որպեսզի ռուսները մնան Թուրքիայի եւ Իրանի սահմանին»

Մայիս 13,2024 23:00

«Այսօր անդրադառնամ մի շատ կարեւոր թեմայի, որի մասին Հայաստանում չի խոսվում։ Ըստ էության վերջին ցույցերի եւ ընդդիմադիր բողոքի ակցիաների արդյունքում  թեման խլացվում եւ անտեսվում է։ Խոսքը մայիսի 9-ին ՌԴ նախագահի եւ      Հայաստանի վարչապետի հանդիպման մասին է։ Հայաստանում անընդհատ փնտրում են, թե ինչ է ուզում Կրեմլը, ովքեր են Կրեմլի ագենտները, հինգերորդ շարասյունն ուր է։ Բայց մենք կոնկրետ մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետի մակարդակով այց ենք ունեցել եւ  կարող ենք իմանալ, թե վերջին հաշվով ինչ է տեղի ունեցել։

Կարդում եմ մեր` Հայաստանի մամուլը, որտեղ ուղղակի ասվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը, դուրս կգան այդ տեղերից։ Եվ նաեւ տեսա, որ Սյունիքում սկսվել է դուրսբերումը։ Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը։ Հայաստանում սա ներկայացվում է որպես հաղթանակ, ձեռքբերում, որ այ, Մոսկվայում, Կրեմլում սա է եղել։

Ու նայում ենք ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, որը պատահական հայտարարություն չի կարող լինել, որտեղ մի քիչ այլ նյուանսով ասվում է մի քիչ այլ բան, որն ուզում եմ հասկանանք։

Մայիսի 9-ին Կրեմլում հանդիպել են Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերումը։ Այսինքն այն, ինչ մերոնք ասում են։

Եվ ասվում է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։ Այսինքն, Կրեմլում  Հայաստանի  վարչապետը խնդրել է Վլադիմիր Պուտինին, որ հայ-իրանական, հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահ զորքերն իրականացնեն իրենց ծառայությունը։

Հարց է առաջանում. նախ, Հայաստանը պաշտոնական մակարդակում օրակարգ չի ունեցել, որ սահմաններից  ՌԴ սահմանապահ զորքերը պետք է հանել։ Նման պահանջ չի եղել։ Դա եղել է պահանջ փորձագիտական դաշտում, որ մենք գնում ենք Եվրամիություն։ Այս լոբինգը եղել է, բայց պաշտոնյաներից ոչ մեկը նման բան չի ասել։ Գոնե ես չեմ արձանագրել։

Հիմա հարց. ինչ է եղել Կրեմլում, որ Հայաստանի վարչապետը խնդրել է Վլադիմիր Պուտինին, որ Հայաստան-Իրան սահմանի վրա’ մեր բարեկամ Իրանի, որի հետ  մենք վտանգներ չունենք, ՌԴ սահմանապահները շարունակեն ծառայել։ Թուրքիայի հետ սահմանի մասով ակնհայտ է, որ դիվանագիտական հարաբերություններ չկան, չնայած Հայաստանում մեծ ջանքեր են գործադրում Ցեղասպանության ժխտման, ուրացման, զոհերի անուն ազգանունների փնտրտուքի առումով, որը թուրքական լոբինգ է։

Ես ուզում եմ մեր մեդիա դաշտում այս հարցը քննարկենք։ Որեւէ փորձագետ ինչու սա չի մեկնաբանում։

Մի ուրիշ հարց էլ է առաջանում։ Օրինակ, Ջեյք Սալիվանը, Ուրսուլա ֆոն Դեր Լայենը, Մակրոնն իր հերթին, Եվրամիության առաջադեմ պաշտոնյաները հիմա ինչ կմտածեն Հայաստանի մասին։ Հայաստանը ԵՄ դիտորդներին ասում է. եկեք սահմանին մոնիթորինգ արեք, ՌԴ-ին խնդրում է Իրանի եւ Թուրքիայի սահմանին մնալ, հետո ՌԴ-ին ասում է դուրս եկեք «Զվարթնոց» օդանավակայանից։

Այս ինչ շիլափլավ է, սա ինչ երկիր է։ Այս հարցը ոնց չի քննարկվում։ Դիմում եմ Պետրոս Ղազարյանին։ Լավ կլինի Արմեն Գրիգորյանին կամ Արարատ Միրզոյանին, կամ ում կցանկանա, հրավիրի Հ1` ճշտենք, թե ի՞նչ է կատարվել, ի՞նչ է տեղի ունեցել Կրեմլում, որ մենք գնացել եւ խնդրել ենք, որ մնան։

Այսինքն, երկրի ներսում ժողովրդին ասել եք գնում ենք Եվրամիություն, մյուս կողմից` մի ուրիշ բան։

Ինձ ավելի շատ հետաքրքրել է Իրանի հետ սահմանը։ Փաստորեն, միակ սահմանը, որտեղ ամբողջությամբ Հայաստանն է հսկում, մնալու է միայն  «Զվարթնոց» օդանավակայանը։ Իսկ մյուս տեղերում շատ օկ է, որ մի տեղ եվրո դիտորդները մոնիթորինգ անեն, մյուս տեղում` ռուսները։

Արդեն չորրորդ օրն է, ես սպասում եմ այս հարցերի պատասխաններին եւ ձեն-ձուն չկա։ Ես հիմա Նյու-Յորքում եմ։ Վաշինգտոնում էի։ Բոլորը ապշած էին եւ ուզում են հասկանալ, թե էս ինչ ենք անում։

Բա այդ ասուլիսի, ելույթների իմաստը որն էր, ինչով ենք մենք զբաղված։ Եվ ընդհանրապես ում համար ենք շարունակում մնալ հասկանալի։

Հանկարծ չասեք, թե Պեսկովը սուտ է ասում, որովհետեւ նրան Հայաստանից հերքող չի եղել»,-սոցցանցի իր էջով Նյու-Յորքից իր մտահոգությունն է հայտնել հատուկ գործերով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031