Այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա օրը ամփոփելով՝ Բագրատ սրբազանը դիմեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին. «Լուրեր են հասնում, հաստատեք, կամ հերքեք, եթե ձայն չհանեցիք, ուրեմն ճիշտ է, դուք հավաքել եք դասախոսներ, դեկաններ եւ այլն եւ սպառնացել եք ինչ-որ ձեւով՝ ասելով, որ ոչ ոք իրավունք չունի որեւէ բանի մասնակցելու: Դռները անցյալ օրը փակել էիք, վերեւից էլ նկարում էք, հարիր չի ձեզ: Պատկերներ էիք անում, չգիտեմ ինչու, ուրախացեք ձեր ուսանողներով, ցնծացեք, որ այդպիսի արժանապատիվ ուսանողներ ունենք, ոչ թե վախեցեք իրենցից»:
Նա ասաց, որ Գյուրջինյանը վատ օրինակ է ուսանողների համար. «Մեծ-մեծ խոսում եք գրասեղանների հետեւում, բայց կյանքում լրիվ հակառակն եք անում, վախենո՞ւմ եք ձեր պաշտոններից, ձեր ստացած աշխատավարձից զրկվելուց, վախենո՞ւմ եք նկատողություն ստանալուց»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ