«ԵՊՀ-ից հետո կգնամ Ժուռնալիստների միություն, հետո մետրոյով կգնամ «Գարեգին Նժդեհ» կայարան, գնամ տեսնեմ Երրորդ մասի մեր ժողովուրդն ինչպե՞ս է»,- այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա օրը ամփոփելով՝ ասաց Բագրատ սրբազանը:
Հավաքվածները նրան հորդորեցին՝ «Երրորդ մասում թզբեհ կվերցնեք»:
Բագրատ սրբազանն ասաց, որ ճնշումը պետք է մեծացնել, մինչեւ որոշակի հանգրվանի հասնեն. «Մենք հանդիպումներ ենք ունենում մարդկանց հետ: Երեկ կարեւոր հանդիպում ենք ունեցել, առաջիկայում էլ: Քաղաքական դաշտը լայն է, փորձում ենք ժամանակի մեջ տեղավորվել»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այսօր շատ են հարցրել վարչապետի թեկնածուի մասին. «Զարմանում եմ, վարչապետ չունե՞ք, որ հարցնում եք»:
Նա կատակեց, որ երեկ իրեն սխալ տեղեկություն էին փոխանցել, թե Գագիկ Մելքոնյանն է թեկնածու. «Ինքը այսօր հերքել է: Հետո իմացանք, որ Աղազարյան Հովիկն է վարչապետի թեկնածուի հայց ներկայացրել: Այդ մարդը ձեզ ասում է, որ դուք փողով գնված մարդիկ եք, 70%-ը փողով գնված են: «Հայելի» մուլտֆիլմը տեսե՞լ եք, այդ մարդկանց համար է գրված: Հայելիների ակցիա պիտի անենք, հայելիների շարժ:
Բագրատ սրբազանը նաեւ հորդորեց չմոռանալ սուրճի հրավերների մասին՝ նախապես հարցնելով՝ առանց շաքարի՞, թե՞ շաքարով են խմում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ