«ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիրել բուհի դեկանների հետ եւ հանձնարարել նրանց անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները ու ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել: Նա հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը՝ պետք լինի,հազար ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից: Հիմա ես վաղը ասում եմ՝ 1000 ուսանող եւ ավելին, դասադո՛ւլ արեք: Էլինա Ասրիյանը չգիտեմ ով է, բայց այս երկրում գոյություն ունի ընդվզելու իրավունք ու փոխարենը խրախուսեք այդ ուսանողներին, այդպես եք անում: ԵՊՀ-ն դարբնոց է եղել, այնտեղից պիտի ճախրանքով դուրս գան, ոչ թե խեղճ»,-այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա օրը ամփոփելով՝ ասաց Բագրատ սրբազանը՝ հայտարարելով, որ վաղը գնալու է ԵՊՀ:
Նա նշեց. «Թե՛ Էլինա Ասրիյանին եւ թե՛ ռեկտորին՝ Հովհաննես Հովհաննիսյանին պարզապես զգուշացնում եմ, սահմանները մի՛ անցեք: Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու ու նախընտրել եք ստի մեջ պարփակված ապրելու, ձեր համալսարանի ուսանողներն այդ քաջությունն ունեն ու մերժում են սուտը, ուզում են ապրել ճշմարտության ու հաշտության մեջ»:
Բագրատ սրբազանն ասաց, որ առավոտյան 10-ին կգնա ԵՊՀ, այնուհետեւ՝ Ժուռնալիստների միություն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ