«Վաղ առավոտից մեր հայրենակիցների աջակցությամբ բազմաթիվ ակցիաներ ենք իրականացրել, ընդ որում, շատ արդյունավետ, շատ ջերմ ընդունելության ենք արժանացել»,- այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա օրը ամփոփելով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ներկայացնելով այն բոլոր հատվածները, որտեղ անհնազանդության գործողություններ են եղել. «Մալյան փողոց, Մյասնիկյան, Թբիլիսյան խճուղի, Հանրապետության փողոց, Բուզանդի փողոց, Կոմիտաս-Գյուլբենկյան, Տերյան, Սարկավագի փողոց, Վաղարշյան խաչմերուկ,Խանջյան փողոց, Տիգրան Պետրոսյան, Դավիթ Բեկ-Սայաթ-Նովա հատվածը, Վազգեն Առաջին վեհափառ փողոցը, Մոսկովյան փողոցը, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշեն հատվածը, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհ Վայքի հատվածը, Երեւան-Սեւան մայրուղին, Գայի պողոտա, Արշակունյաց պողոտան Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում իրականացվել են իրազեկման ավտոերթեր,մեր արժանապատիվ 171 քաղաքացի բերման է ենթարկվել»: Նա տեղեկացրեց, որ այս պահին բոլոր բերման ենթարկվածներն արդեն ազատության մեջ են:
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ոստիկանությունը բիրտ միջոցներ է կիրառել լրագրողների նկատմամբ: Ինչքան ճնշումը մեծացնեն, այդքան մարդկանց հոսքը ավելանալու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ