Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Մայիս 13,2024 20:45

Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի ու Խուրամ Ֆարուքի հանդիպման ժամանակ։  Նախաձեռնված նախագծերը հանրային կառավարման բարեփոխումներ են՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ թվային և խելացի փոխակերպումները համայնքի գլխավոր առաջնահերթություններից են, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարելու առկա մարտահրավերներն ու քայլել ժամանակին համընթաց:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել, ըստ համայնքի նախանշած առաջնահերթությունների, գործակցության ծրագրերը տեղափոխել գործնական փուլ:

Որպես թվայնացված կարևոր գործիք՝ քաղաքապետ Ավինյանն առանձնացրել է վերջերս գործարկված «Ակտիվ քաղաքացի» հավելվածն ու էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ձեռքբերումը, որոնք ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական են դարձնում երևանցիներին մատուցվող ծառայությունները: Էլեկտրոնային այս ծառայություններն առավել տեղայնացնելու և ներքին մոնիթորինգի ու հետադարձ կապի մեխանիզմները ներառելու գործում ևս կարևորվել է բանկի աջակցությունը:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031