Սուրբ Աննա եկեղեցում «Տեր ողորմեան» երգելուց հետո Բագրատ սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու աջակիցների հետ ամփոփեց այսօրվա օրը: Նա, ցույց տալով եկեղեցու շենքը՝ ասաց որ արժեքները ոչնչացնելով՝ առաջ են գնացել, հետո էլ ասում են՝ բա Աստված մեզ ի՞նչ է ասում. «Աստված ասում է՝ ճշմարիտ եղեք, արդարության ճանապարհից մի շեղվեք: Հիմա մենք էլ ուզում ենք այդ ճանապարհի մեջ վերադառնալ թե՛ անձնական, թե՛ հավաքական իմաստով»:
Բագրատ սրբազանը խոսեց ժողովրդից գողացված ուրախության մասին. «Երբ ավետարանական մեր Տիրոջ խոսքը լսում ես, երբ ասում է՝ թող ոչ ոք ու ոչինչ ձեր ուրախությունը չգողանա, չխլի, ընթերցում էինք, մեկնաբանում տարբեր ձեւերով, բայց կյանքով կարծես չէիր ապրում դա, չէիր զգում դա ինչ է: Վերջին 4 տարին նոր եմ զգացել, թե ինչքան խորություն կա այդ արտահայտության մեջ: Երբ ուրախությունը խլված է, ամեն ինչ դատարկ է, ամեն ինչ դառնում է սեւ ու մութ, վերջանում է ամեն բան, հետեւաբար թող ոչ ոք ու ոչինչ ձեր ուրախությունը չգողանա, սիրելի՛ ժողովուրդ: Շամշադինում ասում են՝ “Let no one snatch your joy”, լավն ա չէ՞ մեր բարբառը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ