Ա1+. 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում մեկ տասնյակի հասնող շոշեցի է մահացել։
«Ցավալի է, որ առայսօր համագյուղացիներով հավաքվելու առիթները հուղարկավորություններն են»,- նշում է համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը։
Շոշեցիները Հայաստանից դուրս այլ տեղ չեն ուզում բնակվել, առայժմ փորձում են գոյատևման աղբյուր գտնել այստեղ՝ մի օր հետվերադարձի ճամփան բռնելու հույսով։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ մշտական հեռախոսակապը համագյուղացիների հետ կա։ Կան և՛աշխատանքով ապահովվածներ, և՛ այլ երկրներ արտագաղթածներ:
«Հետադարձ հայացք ձգելով՝ ցավ եմ ապրում, որ մեր իշխանությունները տարիներ շարունակ անգործություն են ցուցաբերել Արցախի անվտանգային պայմաններն ապահովելու գործում։ Իմ ժողովուրդը նման վերաբերմունքի չէր արժանի։ Շոշեցիներից շատերը նույնիսկ հնարավորություն չեն ունեցել նկուղից դուրս գալ, տուն գնալ ու վերցնել իրենց խնայողությունները, փաստաթղթերը, և գյուղից դուրս են եկել մի ձեռք շորով»,- ասում է Էրիկ Աբրահամյանն ու հավելում․
Կարդացեք նաև
«Արժանապատվորեն բազմաթիվ դժվարություններ պատվով հաղթահարած արցախցին այժմ ոչ թե ապրում, այլև գոյատևում է։ Օդից կախված են մնում անպատասխան մնացած բազմաթիվ հարցեր…»։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: