Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյանը՝ Կրեմլի, ադրբեջանաթուրքական ականջների եւ հայ ժողովրդի՝ բնազդով պայքարի դուրս գալու մասին

Մայիս 13,2024 17:51

«Այստեղ գալուց առաջ պատահաբար հանդիպեցի մի երիտասարդի, որը ճանաչեց, որ ես Ազգային Ժողովրդավարական Բեւեռից եմ, ասաց՝ ես եւ իմ համախոհ ընկերները, որ կարծում էինք մեր ուղղությունը պետք է Արեւմուտք լինի, ձեզանից հիասթափվել ենք, քանի որ հստակ տեսնում ենք Կրեմլի ականջները այս նոր ծագած շարժման հետեւում:

Ես շատ հանգիստ լսեցի երիտասարդին, որը լավ, զարգացած ու կիրթ մարդու տպավորություն էր թողնում, ապա իրեն մի քանի հարցեր ուղղեցի: Առաջին հարցս էր, թե Կրեմլի ականջներ տեսնելուց բացի՝ Հայաստանում ադրբեջանաթուրքական ականջներ առհասարակ երեւո՞ւմ են, թե ոչ: Եվ եթե երեւում են այդ ականջները, շատանո՞ւմ են, թե ոչ: Գլուխը թոթվեց ու ասաց՝ երեւում են: Երկրորդ հարցը ուղղեցի՝ ռուսական զորքերը գնո՞ւմ են Արցախից, Ադրբեջանից, ադրբեջանահայկական սահմանից: Ասաց՝ այո, գնում են, բայց մենք գիտենք, որ ռուսները մի քանի անգամ գնացել եւ հետ են եկել:

Երրորդ հարցը ուղղեցի՝ իսկ երբ ռուսները գնում են, այդ վակուումը ումո՞վ է լրացվելու՝ արեւմտամե՞տ հայերով, ռուսամե՞տ հայերով, իրանամե՞տ հայերով, թե՞ ինքնիշխան հայերով է լրացվելու: Չէ՞ որ անվտանգային վակուում է առաջացել, որը ինչ-որ մեկը պետք է լրացնի: Ինքն այս հարցերին պատրաստ չէր, եւ ժամանակ է պետք, որպեսզի ինքը եւ իր նման չկողմնորոշված շատ երիտասարդներ հասկանան: Գիտեն, որ Նիկոլի փոխարինման հարց կա, բայց չեն իմանում՝ ումով եւ ինչպես»,-ասուլիսում նշեց ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը:

Members of the Council of the ‘National-Democratic Pole’ Ara Papyan and Garegin Chookaszian gave a press conference in Yerevan, Armenia

Նրա խոսքով՝ կա մարդկանց մի հոծ զանգված, որը սպասողական վիճակում է. «Հիմա ես իմ խոսքն ուղղում եմ այդ չկողմնորոշված կամ բացասական տրամադրված մարդկանց, որոնք մեր հայրենակիցներն են: Ուզում եմ հարցնել ձեզ՝ այսօր մենք պիտի սպասենք, որ ինչ-որ մեկը գա եւ կանխատեսի՞ մեր ապագան, թե՞ մենք մասնակցելով, ազդեցություն ունենալով այդ ապագայի կերտմանը՝ պիտի փոփոխությունները բերենք: Սպասելով լավ բանի չենք հասնի: Բնության մեջ կա քայքայման գործընթաց, մեր աչքի առաջ է Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումը՝2020 թվականից սկսած, 2023թ Արցախի կորստով, հետո մեր սահմանների փլուզումով, հիմա էլ Տավուշի…Մարդկանց մի մասն ասում է՝ եթե Արցախի համար չկանգնեցինք, հիմա Տավուշի համա՞ր ենք կանգնելու, ես իրենց ասում եմ՝ ժողովուրդ, բաժակը կարող է մի կաթիլով սկսի թափվել…Այո, Արցախը չլցրեց բաժակը, բայց մեր աչքի առաջ Տավուշի դիմադրական շարժումը հանգեցրեց հրապարակի լցմանը»:

Գարեգին Չուգասզյանն ընդգծում է. «Մենք պետք է արձանագրենք վերջին տարիների համար բացառիկ մի երևույթ՝ ժողովուրդն իր կամքն արտահայտելու համար հավաքվեց եւ լցրեց հրապարակը, դրանով մի քանի շատ կարեւոր արձանագրումներ արվեցին: Առաջինը, որ առհասարակ կա հայ ժողովուրդ, որը չի ընդունում իր հետ պատահած բոլոր փորձանքները եւ փորձում է այս կամ այն կերպ դիմադրել: Եվ բոլոր այն կարծիքները, որ սա մեկ կենտրոնից ուղղորդվող շարժում է, մի ինչ-որ սուպերկոմպյուտերում նստել ու հաշվել են, թե ով ոնց պիտի միանա այս շարժմանը, այդպիսի բան չկա: Մենք տեսել ենք, թե վերջին տարիներին որքան շարժումներ են եղել, բայց երբեք նման ձեւով հրապարակ չի լցվել…Սա բացառիկ երեւույթ է, ուրեմն հայ ժողովուրդը բնազդով դուրս է եկել վճռական պայքարի…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031