«Մենք էլ ենք ակցիա արել, բայց այնպես ենք արել, որ քաղաքացիներին շատ նեղություն չտանք: Դրան բարի էին վերաբերվում, մարդիկ իջնում էին, մեր հետ քննարկումներ էին անում, հիմա այդպես չի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
Նա բացառում է, որ ՔՊ խմբակցությունից որեւէ մեկը միանա շարժմանը. «Ես անձամբ չեմ քվեարկելու ՀՀ լեգիտիմ վարչապետի հրաժարականի պահանջին, որովհետեւ վարչապետն ընտրվել է առանց ընտրակաշառքի, առանց ընտրախախտումի»:
Այն, որ Իշխան Զաքարյանն ասել է՝ կմիանա ընդդիմության քվեարկությանը, ըստ Նարեկ Գրիգորյանի, հոգ չէ, նա անկախ պատգամավոր է:
Ըստ ՔՊ-ականի, հրապարակը լեցուն էր, մարդիկ դժգոհում են, որովհետեւ ոչ բոլորն են ուզում ապրել իրավական, օրինական երկրում, դժգոհում են պարեկների գործողություններից, իրավական նորմերից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Նարեկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից