Մայիսի 13-ին, ժամը 13:41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Կեչիներ» կոչվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1991 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ՝ Վ. Հ.-ն (ծնված 2002 թ․) և Ա. Մ.-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն