Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համագործակցում ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացման հարցում». Արա Պապյան

Մայիս 13,2024 17:07

«Հայաստանը նորից ալեկոծ ժամանակաշրջան է ապրում, եւ այս օրերով պայմանավորված կլինի Հայաստանի մոտակա ապագան: Ազգային Ժողովրդավարական Բեւեռը, որպես ազգային ժողովրդավար ուժ, չէր կարող մի կողմ քաշվել այս իրավիճակից եւ լինել անտարբեր»,-ասուլիսում նշեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը:

Հայտարարեց, որ խորհրդով երկար օրեր ու ժամեր քննարկելուց հետո՝ եկել են միաձայն որոշման, որ նրա ձեւակերպմամբ՝ պետք է առավելագույնն անեն վերահաստատելու համար ժողովրդի իշխանությունը, քանի որ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի կարող հանդես գալ ժողովրդի անունից. «Նրա խոստումները եւ գործունեությունը տրամագծորեն հակառակ են, իրարամերժ: Նաեւ համարում ենք, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա, որ մոտ ապագայում Հայաստանում ձեւավորվի իրավիճակ, որի շնորհիվ մեր գաղափարները մեր միջոցով կամ այլ ուժերի հետ համագործակցելով կդարձնենք իրականություն»:

Արա Պապյանն ասաց, որ ԱԺԲ-ն միշտ էլ հանդես է եկել Փաշինյանի հրաժարականի պահանջով, քանի որ իրենց համար ակնհայտ է եղել, որ շատ խնդիրների պատճառը եւ հիմքը Փաշինյանի կառավարումն է, նրա՝ սկզբունքորեն սխալ դիրքորոշումը պատերազմի, Արցախի, սահմանների եւ ցանկացած հարցի վերաբերյալ: ԱԺԲ խորհրդի անդամն ընդգծեց, որ Տավուշում սկսված գործընթացը ԱԺԲ-ն համարել է հակասահմանադրական, ինչի դեմ բողոքել է Երեւանի փողոցներում:

«Շատերը մեզ մեղադրում են, թե միացել եք պրոռուսական ուժերի, բայց ես ասում եմ՝ մենք որեւէ մեկի չենք միացել, մենք որոշ ուժերի հետ համագործակցում ենք հստակ հարցերի շուրջ: Համագործակցել ենք Տավուշում անօրինական սահմանազատման դեմ, բնական է, որ պետք է համագործակցեինք, բա մեր հողերը տալիս էին, չանեի՞նք: Համագործակցում ենք նաեւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացման հարցում: Կլինեն հարցեր, որոնց շուտ կարող ենք համագործակցել՝ կհամագործակցենք, չեն լինի՝ չենք համագործակցի»,-ընդգծեց Արա Պապյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031