Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի՝ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած համաժողովի ընթացքում:
Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:
Եվրոպայի կարատեի մեծահասակների 59-րդ առաջնության փակման արարողության ժամանակ Խորվաթիայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավոր Ցիփեկը Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահին՝ որպես Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունն ընդունող երկրի:
Համաժողովի ժամանակ նաև վերահաստատվել է նախնական պայմանավորվածությունը 2027թ Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը նույնպես Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Նշենք՝ Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցել է 3 մարզիկով: Մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր Սուրեն Հարությունյանը (-67 կգ), Հայկ Քառյանը (-75 կգ) և Եվրոպայի Մ21 տարեկանների գործող հաղթող Գոռ Ներսիսյանը (-84 կգ):
Եվրոպայի առաջնությունում որպես մրցավար աշխատել է նաև ՀԿԱՖ գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ