Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարեկը Հնդկաստանի քաղաքացուց 20.000 դրամ կաշառք է ուզել, սակարկելու արդյունքում պայմանավորվել են 7000 դրամի շուրջ. նախաքննությունն ավարտվել է

Մայիս 13,2024 16:48

ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես՝ հիշյալ քրեական վարույթի ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2024 թվականի մարտի սկզբին, Երևան քաղաքի Կիևյան փողոցում ոստիկանության պարեկային երկու ծառայողներ կանգնեցրել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարվող ավտոմեքենան և պահանջել ներկայացնել փաստաթղթերը, որից հետո ոստիկանության աշխատակից Վ. Ա.-ն նրանից որպես կաշառք պահանջել է 20.000 ՀՀ դրամ գումար՝ տրանսպորտային միջոցը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն անցած չլինելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու նպատակով: Վ. Ա.-ն միաժամանակ նշել է, որ չվճարելու դեպքում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կվերցնի վարորդական իրավունքի վկայականը: Սակարկելու արդյունքում պայմանավորվել են 7000 ՀՀ դրամ կաշառքի գումարի շուրջ:

Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031