«Ա1+». Արցախի Ասկերանի շրջանի այգեստանցի Արա Սարգսյանի բազմանդամ ընտանիքը հայրենիքից բռնի տեղահանվելուց հետո ապաստան է գտել Գյումրիում, ապա տեղափոխվել Արթիկ, որտեղ և բնակվում է մինչ օրս։ Արա և Լաուրա ամուսինները 8 զավակ են մեծացնում։ Նրանց հետ է ապրում թոշակառու մայրը։ Հոգսերը շատ են, ուստի ավագ երեխաները տեղափոխվել են հորաքրոջ մոտ՝ ՌԴ Տյումեն քաղաքը։
Տան տիկինը երկրորդ կարգի հաշմանդամ է, հաշմանդամության վկայականը, սակայն մնացել է Արցախում։ Այստեղ կրկին ստիպված են անցնել բոլոր ձևականությունները, որպեսզի կարգը հաստատվի և կինը կարողանա ստանալ հասանելիք թոշակը։
-Իհարկե, շնորհակալ ենք, որ պետությունը հոգ է տանում մեր մասին, բայց ես սեփական տուն եմ ուզում ունենալ, որտեղ կրկին կսկսեմ իմ տնտեսությունն ունենալ։ Արթիկում 400 հազար դրամ եմ տվել հողամաս գնել, ֆունդամենտն արդեն լցրել եմ, ձեռքովս եկածն անում եմ։ Երկու բեռնատար էլ խորանարդ քար եմ բերել՝ տուն կառուցելու համար։ Հիմա սպասում ենք փոխհատուցման ծրագրին, շինարարություն սկսելու համար։ Եթե բնակարանի փոխհատուցում չլինի՝ ստիպված ենք լինելու արտագաղթել ՌԴ,- ասում է Արա Սարգսյանը։
Անահիտ Պետրոսյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: