Այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները փակել են Սեւան տանող գլխավոր մայրուղին եւ կաթվածահար են արել մեքենաների երթեւեկը։
Պարբերաբար ոստիկանության միջամտությամբ փորձ է արվում բացել ճանապարհը, ինչը զուգորդվում է քաշքշոցով, բախումներով։
Կարդացեք նաև
Հերթական բախման հետեւանքով վնասվածք է ստացել ոստիկաններից մեկը։ Նախնական գնահատմամբ՝ ոտքի կոտրվածք էր ստացել եւ վատացել է նրա ինքնազգացողությունը։ Ոստիկանին «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
Քաղաքացիները պարբերաբար ոստիկաններին հորդորում են դադարեցնել բռնությունը՝ ասում. «Տղերք, որ Ադրբեջանի հետ սահմանը այսպես պահեիք, բարձրակարգ աշխատանք արած կլինեինք»։
Երեւան–Սեւան մայրուղին փակած ցուցարարները քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ի վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Բագրատ սրբազանի կոչով անհնազանդության ցույցեր են սկսել հանրապետության տարբեր վայրերում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ