Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր պատմության ինստիտուտում հանդիպումից հետո որոշեց ԱԺ-ում սրճել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հրավերով։ Արթուր Սարգսյանը այս օրերին մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին։
Արթուր Սարգսյանին ԱԺ անվտանգության աշխատակիցները սկզբում թույլ չէին տալիս մուտք գործել, հետո երբ Սարգսյանին թույլ տվեցին ներս մտնել, նա Բագրատ սրբազանից անձը հաստատող փաստաթուղթ խնդրեց, որպեսզի անվտանգության աշխատակիցները սրբազանին եւս թույլ տան մուտք գործել։ Բագրատ սրբազանն իր մոտ չուներ անձը հաստատող փաստաթուղթ, ինչի առնչությամբ ասաց․ «Բայց կարող են տեսանյութերով ստուգել իմ անձը, որ ես նույնն եմ»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդին չհաջողվեց ԱԺ-ում սուրճ խմել։
Քայլերթը շարունակվում է, Բագրատ սրբազանն այս պահին այցելու է մշակութային հաստատություններ:
Կարդացեք նաև
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումն այսօր վաղ առավոտից անհնազանդության ցույցեր է անում։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այցելել է նկարիչներ եւ գրողների միություններ, նաեւ ԳԱԱ պատմության ինստիտուտ։ Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել այսօրվա ցույցի մասնակիցների նկատմամբ, կային բերման ենթարկվածներ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ