«Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց խրամատները, իրենց բաժին հասած պաշտոնները, այն օրերին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա։ Որեւէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո, այդ մարդկանց նկատմամբ եւ իրենց դիրքորոշումների նկատմամբ, չեմ կարող ունենալ»,- այսօր Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, ԵԱՀԿ նախագահող Իեն Բորջի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին՝ տասնամյակների փորձ ունեցող ձեր գործընկերները պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա սահմանազատում-սահմանագծում իրականացնելը հակասահմանադրական է, քանի որ այդ համաձայնագիրը տարածքների մասին չէ, այլ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու։
Արարատ Միրզոյանի բնութագրմամբ՝ սա ամենամեղմ դիրքորոշումն է, որ կարող է արտահայտել, բայց իրականությունն ավելի վատ է․ «Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը եւ դրա հիման վրա խաղաղության գործընթացը, այդ մարդիկ շարունակում են՝ գիտակցաբար, թե ակամա, ականահարել ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը․ լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարց հնչեց նաեւ արցախցիների՝ Արցախ վերադարձի մասին։ ԵԱՀԿ նախագահող Իեն Բորջը հարցին հստակ պատասխան չտվեց՝ ասելով, որ հարգում են երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումը եւ չեն կարող ներխուժել այդ հարաբերությունների մեջ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ