«Այն, ինչ որ անում են ոստիկանները՝ կանանց, երեխաների, զոհվածների մայրերի հանդեպ, անտանելի է…Կուզենայի մի երկու բան ասել ձեզ, մյուս կողմից ես անվերապահորեն տեսնում եմ դրա հաջողությունները Բագրատ սրբազանի շնորհիվ… Մենք ձեզ հաղթելու ենք հանգստությամբ, մենք 6 տարի սպասել ենք այսօրվան: Բոլորը հասկանում են, որ քիչ է մնացել, շատ քիչ օրեր»,- «Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
«Այն, ինչ բերում է իր հետ Բագրատ Սրբազանը՝ հանդարտություն, վստահություն, հավատ, փոքր, ամենօրյա հաղթանակների ընթացք է: Դա բերելու է մեծ հաջողության: Դուք գնալու եք, ձեր վախը, վայրենությունը, լպիրշ պահվածքը չի մոռացվելու…Դուք այժմ հավասարվում եք թուրքերի, ուղղակի ի տարբերություն ձեր հոգեւոր հոր, որն ասում էր՝ վատ չեմ զգում, որ ինձ թուրք են ասում, դուք ցույց եք տալիս, որ վատ եք զգում… Բայց ախր ձեր պահվածքը նույնականացվում է թուրքի պահվածքի հետ: Ես էլ եմ ձեզ ասում նույն բանը, ինչ ասում է ժողովուրդը: Եկեք բռնեք տարեք, ինչ ուզում եք արեք…Դրանով դուք ծառայություն եք մատուցում ժողովրդին…»,-հավելեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ