Չեխովի անվան դպրոցի աշակերտները պատուհաններից ողջունում էին «Տավուշը հանուն հայրենիքի» երթին, երբ շարժման մասնակիցները գրողների միությունից շարժվում էին դեպի գիտությունների ազգային ակադեմիա։
Դպրոցի տնտեսվարը շարժման առաջնորդ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ասաց, որ շարժման աղմուկը խանգարում է դասապրոցեսին։
Տնտեսվարը լրագրողներին ասաց՝ երեխաները դաս չանելու համար, բնականաբար, կողջունեն, որպեսզի դաս չանեն, պատուհաններից կնայեն, կողջունեն։
Շարժման մասնակիցներին տնտեսվարը թույլ չտվեց մոտենալ դպրոցին։
Կարդացեք նաև
Շարժման մասնակիցներից մեկը բակում հավաքված մի քանի աշակերտներին ասաց, որ եթե իրենք ուզում են մասնակցել երթին, ապա կարող են միանալ, եւ ոչ ոք իրավունք չունի նրանց արգելել, հատկապես, որ երեխաներն ուզում են մասնակցել երթին։
Դպրոցի դարպասը անվտանգության աշխատակիցը փակեց, որպեսզի երեխաները դուրս չգան տարածքից
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից շարժումն անհնազանդության ցույցեր է անում, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ