Ոստիկանների անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։
Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենաներ են կանչվել։
Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամ Ժիրայր Շաքարյանը, որին ոստիկանները այսօր ասֆալտի վրայով քարշ տալով ձերբակալելիս մարմնական վնասվածք են պատճառել, ոստիկանության բաժնից շտապ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին, որոնք խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում:
Կարդացեք նաև
Բացի Ժիրայր Շաքարյանից ևս կան տուժածներ։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցություն