ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջն այսօր, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում խուսափեց պատասխանել «արեւմտյան Ադրբեջանի» մասին Բաքվի օրակարգը Մալթայի կողմից պաշտպանելու մասին լրագրողի հարցին։
Մալթացի ԱԳ նախարարը հավաստիացրեց, որ Մալթան մտադիր է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին համապարփակ խաղաղության հասնելու համար, իսկ ԵԱՀԿ-ում Մալթայի նախագահությունը «շատ թափանցիկ եւ մաքուր» է։ Նա հիշեցրեց, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ գործընթացը երկկողմանի է, իսկ ինքը Երեւանում եւ Բաքվում բանակցություններ է վարելու՝ դրական արդյունքի հասնելու հույսով։
Սահմանազատման գործընթացը Իեն Բորջը կառուցողական է համարում, բայց ավելի հիմնավոր կարծիք նա չհայտնեց՝ պատճառաբանելով, որ գործընթացը երկկողմանի է, իսկ ԵԱՀԿ-ն դրան չի մասնակցում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ