«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այցելեցին Գրողների միություն, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին դիմավորեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Լրագրողների հետ զրույցում Միլիտոնյանն ասաց․ «Բոլորիս նպատակը պետականության ամրացումն է, եւ այդ առումով երեւի թե Ալիեւը մեզ հուշում է, թե ինչ անենք, նա այնտեղից, վերջինը Շուշիից հրահրեց, նաեւ վիրավորեց մեր պատիվը, արժանապատվությունը։ Սրբազանը օրակարգային հարց համարեց համերաշխությունը, համերաշխություն մեր բոլորի միջեւ։ Այո, երբ իշխանություն-արվեստ, եկեղեցի-իշխանություն կամ արվեստ-եկեղեցի հարաբերությունները խոտորվում են, մեր ամբողջ ժողովուրդն է խոտորվում։ Այնպես որ, մենք՝ արվեստի մարդիկ հորդորում ենք միասնական լինել, միասնականությունն այն երդումն է, որը Չարենցն է պատվիրել մեզ, ուժ, միասնականություն, ոգու ամրություն։ Ամեն մեկս պայքարենք մեր պետականության համար»։
Հարցին, թե այսինքն՝ իրենք անվերապահ աջակցո՞ւմ են այս պայքարին, նա պատասխանեց․ «Բոլորս հարցեր ունենք, այս շենքերի հետ կապված գլխավոր դատախազությունը որոշում ունի։ Այո, շատ սխալ վերաբերմունք է մշակույթի, ստեղծագործական միությունների, նրանց շենքերի, ունեցվածքի նկատմամբ։ Այս բոլորն անհանգստացնում է արվեստագետներին։ Եթե մենք մեր պատմությունը գնահատում ենք, պատմության մեծագույն արտահայտությունը հայ ժողովրդի մշակույթն է եղել, նրա նկատմամբ վերաբերմունքն է նշանակում, թե ինչպիսին ենք մենք հիմա եւ ապագայում տեսնում մեզ։ Մենք ուզում ենք, որ շատ առարկայական ճշգրտվեն շարժման օրակարգերը։ Օրինակ՝ օրակարգերի մեջ սրբազանի հաշտության այդ ոգին, բայց ճիշտ հասկանանք՝ ո՞րն է հաշտությունը բոլորիս միջեւ։ Առանց ծեծ ու ջարդի, առանց արյան կարողանանք քաղաքական եզրակացության գալ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ